Ես այն եմ եղել

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,

Չեմ հասել երբեք քո որոնածին,

Քո որոնածը աննյութեղեն էր,

Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,

Իմացիր որ էլ երեսով չտաս,

Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,

Որ դու աշխարում նեղություն չզգաս:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,

Լռել եմ, տարել, ներել, համբերել…

Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ,

Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել:

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,

Չեմ հասել երբեք քո որոնածին.

Քո որոնածը աննյութեղեն էր,

Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:

Անիրատեսական գաղափարները, դրանք տանջում են մարդուն և անփոփոխ հանգեցնում սարսափելի արդյունքի, որը կոչվում է հիասթափություն։ Իմ կարծիքով, ամենամեծ բեռից մեկը, որը մարդը կարող է կրել կյանքում, հիասթափությունն է։ Մի խոսքով, այս բանաստեղծությունն այն մասին է, թե ինչպես է հերոսը պահանջում ինչ-որ անիրական, ենթադրյալ բան։ Բանաստեղծությունը գրած հերոսը պայքարում էր նաև անիրականի համար, բայց ի վերջո ուշքի եկավ, նկատեց, որ ոչինչ չի փոխվել, քանի որ հերոսի հոգեկան թափանցիկ ճնշման տակ ձգտում էր անհնարինին։ Նա ամեն ինչ արեց, որպեսզի այլ մարդիկ խնդիրներ չունենան, բայց կորցրեց իր ճանապարհը։ Բայց դիմացինը չհրաժարվեց իր ոչ նյութական գաղափարներից։ Նա չէր հասկանում, որ ուրիշները չեն կարող նմանվել իրեն։

Թողնել մեկնաբանություն